Hraparak.am-ը գրում է.

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի համար արտաքին քաղաքականության ոլորտում առաջնահերթություն է շարունակում մնալ ԱՊՀ երկրների հետ համագործակցության զարգացումը, ԵԱՏՄ-ի շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների ավելացումը, ՀԱՊԿ եւ Միութենական պետության շրջանակներում կապերի ամրապնդումը։ Հատուկ ուշադրություն, ըստ ՌԴ նախագահի, պահանջում են խնդիրների եւ հանձնառությունների իրականացումը, որոնք կապված են ԱՊՀ-ում ՌԴ նախագահության, ինչպես նաեւ ԲՌԻԿՍ ընդլայնման հետ։


ՌԴ Արտաքին գործերի նախարարության վետերաններին ուղղված իր շնորհավորանքում, որը հղվել էր նրանց մասնագիտական տոնի առիթով, ՌԴ նախագահը խոսել է նաեւ աշխարհաքաղաքական այն իրավիճակի մասին, որը կա այսօր, հատուկ ուշադրություն դարձնելով Ռուսաստան-Արեւմուտք գեոպոլիտիկ առճակատմանը, կարեւորել նաեւ իր կողմից առաջ մղվող բազմաբեւեռ աշխարհի կառուցման համար անհրաժեշտ քայլերի ձեռնարկումը, մասնավորապես՝ Աֆրիկայի, Ասիայի, Լատինական Ամերիկայի եւ Մերձավոր Արեւելքի երկրների ու ժողովուրդների համախմբումն ընդդեմ Արեւմտյան գերիշխանության։ 


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել